Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տրանսպորտի նախարարության որդեգրած «առաջին ծիծեռնակները»

Տրանսպորտի նախարարության որդեգրած «առաջին ծիծեռնակները»
10.07.2013 | 17:11

Երևան-Աբովյան երթուղին սպասարկող «Քինգ դե լյուքս» ՍՊԸ-ն Չինաստանից ներկրել է «Յութունգ» մակնիշի 19 ավտոբուս: Ավտոբուսները երկուշաբթի օրվանից կփոխարինեն 259 համարի երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին: Ընկերությունը ներկրել է նաև նույն մակնիշի հինգ հարմարավետ ավտոբուս, միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար (Հայաստանից Ռուսաստանի տարբեր քաղաքներ):

Ընկերության սեփականատեր Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց, որ Չինաստանի հետ կատարված շահավետ գործարքն արժեցել է 2,5 մլն ԱՄՆ դոլար:

Անդրադառնալով նոր ուղևորափոխադրող ավտոբուսներին, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Սա դեռ սկիզբն է, առաջին ծիծեռնակներն են, Տրանսպորտի նախարարությունը մեքենաները նորացնելու քաղաքականություն է որդեգրել։ Հայտարարում եմ՝ ով կբերի նոր մեքենաներ, որ բիզնեսմենը կունենա իր ներդրումն այս գործին, կմասնակցի մրցույթին և հաղթող կճանաչվի՝ անկախ նրանից, թե ով էր այդ բիզնեսմենը նախկինում»,- ընդգծեց նախարարը։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ